▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մուտք է գործել դեղատուն եւ հափշտակել հիգիենայի պարագաներ

Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երեւան քաղաքի թիվ 28 դեղատնից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Դեպքը տեղի է ունեցել 2014թ. օգոստոսի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում: Առերևույթ  հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Երևան քաղաքի Մաշտոցի 23 հասցեում   գտնվող «Ալֆա-Ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 28 դեղատուն եւ հափշտակել հիգիենայի պարագաներ:

Նախաքննության շրջանակներում ձեռք են բերվել դեպքի վայրը տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, որոնցում պատկերված են հափշտակության կադրերը։

Ովքեր տեղեկություն ունեն կադրերում երեւացող անձի մասին, խնդրում ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների քննչական բաժնին,  կամ ոստիկանության մոտակա բաժնին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության
հետ կապերի բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին