▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մովսես Հակոբյանը` Արտակ Բուդաղյանի մասին

168.am-ը գրում է , որ ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ  Մովսես Հակոբյանի խոսքերով` ինքը մի քանի անգամ խոսել է ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար Արտակ Բուդաղյանի հետ: Իսկ թե ինչի՞ մասին են խոսել`  Մովսես Հակոբյանը չմանրամասնեց, սակայն հավաստիացրեց, որ, ինչպես նախկինում, այսօր էլ Արտակ Բուդաղյանը համարվում է բանակի հպարտություններից մեկը:

«Զորամասը, որտեղ նա ծառայում է, այս տարի էլ համարվեց լավագույնը: Նա բարեխիղճ և գրագետ հրամանատար է: Քննությամբ չեմ զբաղվում, քննչական մարմինն իր գնահատականը տալու է: Չպետք է կասկած լինի, որ արդարադատությունն իրականանալու է»,- ասաց Մովսես Հակոբյանը` ավելացնելով, որ ապաքինումից հետո Բուդաղյանը վերադարձել է ծառայության և շարունակում է աշխատել: 

Առավել մանրամասն` այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին