ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 155-րդ հոդվածը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը. Մովսես Հակոբյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:
Ավելի ուշ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Մովսես Հակոբյանը նշանակվեց գլխավոր ռազմական տեսուչ:
ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՈՒՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Մովսես Հակոբյանին նշանակել գլխավոր ռազմական տեսուչ:
Հիշեցնենք, որ այսօր մինչ Կառավարության նիստի օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն էր արել.
«Ես նախագահին ներկայացրել եմ Զինված ուժերի շտաբի պետին այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատելու մասին որոշում: Այսօր` մինչ օրվա ավարտը, Մովսես Հակոբյանի հետ միասին որոշում կկայացվի և նոր պետ կընտրվի: Վաղն էլ կներկայացնեմ նոր պետին», -նշեց նա: