▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մովսես Հակոբյանը նշանակվեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, Քոչունցը՝ տեղակալ, Ներսեսյանը՝ գլխավոր տեսուչ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ նախարար Դավիթ Տոնոյանը հրամաններ է ստորագրել, ըստ որոնց՝

«Գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գնդապետ Վաչագան Վալերիի Ներսեսյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ»։

/filemanager/uploads/2019/11/week-3/Kamo_Qochunc_Vachagan.jpg

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետի որոշումներով գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը եւ տեղակալ Վաչագան Ներսեսյանն ազատվել էին աշխատանքից: Որոշումը պայմանավորված է օրենսդրական փոփոխություններով, որով ՀՀ Ռազմական գլխավոր տեսչությունը վերակազմավորվել է եւ անցել ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ: Նոր կազմավորված ստորաբաժանումը ՊՆ վերահսկողության ծառայությունն է, որը կատարելու է նույն գործառույթները, ինչ Ռազմական գլխավոր տեսչությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին