▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մովսես Հակոբյանի առաջին հրապարակային հայտարարությունները մտորելու առիթ են տալիս

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի առաջին հրապարակային հայտարարությունները և բանակում զինվորների խոսքի ու մտածողության ազատությունների սահմանափակմանն ուղղված քայլերը մտորելու առիթ են տալիս: Կարելի է արդեն ենթադրել, թե այս մարդն ինչպիսի ,,գողական,, և ,,ԿԳԲ-ական,, օրենքներ է սահմանել ԼՂՀ Պաշտպանության բանակում...
Քանի դեռ ուշ չէ, պետք է այս մարդու հետ լուրջ աշխատանքներ տանել, բացատրել, որ ՀՀ բանակում աստիճանաբար գնում են դեպի պրոֆեսիոնալիզմը, քաղաքակիրթ հարաբերությունները, անգամ՝ դեպի ինտելեկտուալիզմը: Մենք բանակն ազատեցինք խմբապետական դրսևորումներից, թերուսներից, գեներալ Սեյրան Սարոյանների նման անգրագետ մարդկանցից: Այս ամենը Սեյրան Օհանյանի ձեռքբերումն էր: Ուրեմն, չէինք ուզենա նորից վերադառնալ բանակի ,,խմբապետացմանը,,: Լավ կլինի, որոշ ռեպետիտորներ աշխատեն նրա հետ, նաև պարտադրեն գրքեր կարդալ, մտածել լեզվամթերքի հարստացման մասին:

Լևոն Մութաֆյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին