▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մրցույթի մասնակիցը բողոքում է անարդարությունից

Այսօր ASEKOSE.am-ի խմբագրություն նամակ է ստացվել, որում ամփոփված է «Computer Emergency» (Համակարգչային Շտապ Օգնություն) կազմակերպության կազմակերպած ակցիայի մասնակիցներից մեկի` Հայկ Ասոյանի բողոքը: Նամակը ներկայացնում ենք ստորև.

«Պետք է լայքեր հավաքեինք, որպեսզի շահեինք: Սակայն բացի ակցիայի վերջնաժամկետը 13 օր հետաձգելուց`33 հաղթողից ընդամենը 10-ը շահեցին, իսկ մնացածի վերաբերյալ կազմակերպությունը անհիմն պատճառաբանություններ ներկայացրեց: Ի դեպ, այդ կետերը նշված չէին մրցույթի կանոններում:
Բացի այդ, համապատասխան անձինք չեն պատասխանում մեր հարցերին, տնօրենին ու մենեջերին չեն փոխանցում հեռախոսը` պատճառաբանելով, թե վերջիններս տեղում չեն»:
Ստորև ներկայացնում ենք տվյալ կազմակեպության ֆեյսբուքյան էջը, որտեղ կարելի է առավել մանրամասն ծանոթանալ խնդրին:

 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին