168.am-ը գրում է.Այսօր հրավիրված 2014 թվականի ամփոփիչ ասուլիսում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն անդրադարձել է Հայաստանի տարածքում առավել վտանգված հուշարձանների թվաքանակին և դրանց վերահսկողությանը: Նա նշել է, որ 2011 թվականից գոյություն ունի առավել վտանգված հուշարձանների ծրագիր, որի շրջանակներում յուրաքանչյուր տարի շուրջ 20 հուշարձանի դիտարկում է իրականացվում. «Ընտրվում են այն հուշարձանները, որոնց վերաբերյալ մենք մեր պահպանական ծառայություններից ստանում ենք ազդակներ: Արդեն հաջորդ բյուջետային տարվա մեջ մենք ընտրում ենք այն հուշարձանները, որոնք հրատապ միջամտության կարիք ունեն: Մենք արդեն ունենք շուրջ 160 հուշարձան, որոնք դիտարկման են ենթարկվել, և որոնցից 20-ը մտել է վերականգնման ծրագրերի մեջ»: Անդրադառնալով վերջերս մամուլում հրապարակված այն տեղեկություններին, որ Մշակույթի նախարարությունից աշխատողներ են դիմումներ գրում՝ աշխատանքից ազատվելու համար, նախարարը նկատել է, որ «յուրաքանչյուր կազմակերպություն դինամիկ օրգանիզմ է, և եթե մարդիկ կամավոր դիմում են գրում հեռանալու համար, դա այն երևույթն է, որը յուրաքանչյուր կազմակերպությունում կարող է լինել»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում