Մշակույթի նախարարությունն ավելի ճիշտ կլինի անվանել մշակութասպան նախարարություն:
Գառնու տաճարը հայ ազգի անձնագիրն է, որն այսօր վտանգված է: Տիկի՛ն Պողոսյան, ինչպե՞ս կարող եք բացատրել այն փաստը, որ ինչ-որ անձինք ապօրինի կերպով`առանց համապատասխան փաստաթղթերի, փորձում են շինարարական աշխատանքներ իրականացնեն Գառնու արգելոց թանգարանի տարացքում:
Հիշեցման կարգով ասեմ, որ նման վայրերում օրենքի պահանջների համապատասխան արգելվում է բոլոր տիպի շինարարական աշխատանքների իրականացումը: Ի՞նչն է ձեզ ստիպում դուրս գալ օրենքի շրջանակներից: Լինելով մշակույթի ներկայացուցիչ՝ արդյո՞ք գեղեցիկ եք համարում Գառնու տաճարի կողքին սրճարանի կառուցումը:
Հիշեցնենք, որ երեկ`մարտի 2-ին, մի քանի տասնյակ մտահոգ քաղաքացիներ ուղևորվել էին Գառնի` սեփական ուժերով կանգնեցնելու շինարարությունը: Երիտասարդները շինարարական քարերն ու ավազը տոպրակներով տեղափոխել էին տաճարից հեռու, իսկ մի քանի պարկ իրենց հետ բերել Երևան՝ թողնելով Մշակույթի նախարարության շենքի դիմաց և զգուշացնելով, որ շինարարությունը չդադարեցնելու դեպքում ավելի կտրուկ քայլեր կձեռնարկեն: