▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտածել եք, թե ինչպե՞ս է անվասայլակից օգտվող անձը միայնակ տեղաշարժվելու Գյումրիում

Գյումրիում 1988-ից ցայսօր Գյումրին փորձում է ուղղել մեջքը: Սակայն տարրաբնույթ խնդիրները թույլ չեն տալիս: Դրանցից ամենագլխավորը՝ անօթևանությունը, դարձել է ամոթանք ինչպես մեր երկրի իշխանությունների այնպես էլ իր թասիբով հայտնի մեր քաղաքի համար :

Մի քանի տարի առաջ ՀՀ ղեկավարներն ընդունեցին օրինագիծ, ըստ որի Գյումրիում պետք է սկսվեր բնակարանաշինություն, և դրանք պետք է տրվեին 1988-ի աղետից հետո անօթևան մնացած ընտանիքներին: Սակայն այս ծրագիրը չխուսափեց խնիրներից :

Արդյունքում, այսօր դեռ մի քանի հազար ընտանիքներ անօթևան են: Իսկ կառուցված բնակարանների մի մասն էլ աչքի են ընկնում իրենց անորակությամբ: Եվ նույնիսկ բնակարան ստացած գյումրեցիներից շատերը, <<շնորհիվ>> շինարարական ընկերությունների կատարած անբարեխիղճ աշխատանքի, մնացին ժամանակավոր կացարաններում:

Սկսվեց նաև ճանապարհաշինությունը, որը թվում էր թե պետք է դրական ազդեցություն ունենար քաղաքի համար… Ճանապարհները նորոգվեցին, իսկ հետո նորից քանդվեցին՝ ջրագծերը փոխելու պատրվակով, որը հասկանալի պատճառներով բողոքի ալիք բարձրացրեց՝ հատկապես վարորդների շրջանում : Առհասարակ, քաղաքն ունի կահավորման խնդիր:

Երբևէ մտածել եք, թե ինչպե՞ս է անվասայլակից օգտվող անձը միայնակ տեղաշարժվելու մեր քաղաքում:

Տարբեր հասարակական վայրերում կառուցվում են թեքահարթակներ , սակայն դրանցից ոչ բոլորն է, որ ծառայում են նպատակին միյայն այն պատճառով, որ սխալ են կառուցված: Այս ամենի պատճառով՝ հայրաքաղաքն իրեն անարգված է զգում, իսկ ինչպես հայտնի է` <<տան հույսը հայրն է >>:

 

Սուրեն Ավդալյան

Գյումրի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին