Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացնելով կնոջ՝ Աննա Հակոբյանի տեսաուղերձը՝ իր երեխաների հետ ինքնասպան եղած տղամարդու ողբերգության ու այդ դեպքին հասարակական արձագանքի մասին, գրել է․

«Մտածելու շատ բան կա, այդ թվում՝ ինչ նկատի ունենք «նորմալ ընտանիք» ասելով: Այդ թվում՝ մենք որտե՞ղ եւ ինչպես ենք փակում՝ ոճրագործ պատուհանից նահանջի ճանապարհը: Այդ թվում՝ դեռ որքա՞ն ենք շարունակելու խոշտանգել որբացած մորը»:


