▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սա այն ճանապարհն է, որ ,ըստ մեր ընդդիմախոսների, չի կառուցվում. Փաշինյան

«Կփորձեմ այլևս երբեք այդ սխալը չանել». Բաբկեն Թունյան

Նոր խաղակոշիկներ վերադարձի համար. Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել

ՌԴ Առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցին

Միքայել Մինասյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ոստիկանությունն արգելափակել է Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները

Կրակոցներ Առինջ գյուղում. վնասել են Գագիկ Ծառուկյանի հոր անվան դպրոցի ապակիները

Այս իրավիճակն ինձ հիշեցնում են մեծերի պատմած «սուխոյ զակոն»-ի շրջանը

Ծանր դեպքերն ավելացել են, ընտանիքներով են դիմում․ թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն

«Հասանովն անձամբ պատասխան է տալու»․ ՀՀ ՊՆ խոսնակ

Քննարկվում է, թե ընտանիքի անդամներն ավտոմեքենայում դիմակ չկրելու համար ինչո՞ւ են տուգանվում․Փաշինյան

Ինչպե՞ս էր ոստիկանությունն ուժեղացված ծառայություն իրականացնում Կենտրոն վարչական տարածքում

Ստուգայցեր մի շարք վարչական շրջաններում, շուկաներում ու երկաթգծի Երևան կայարանում

10 տարի առաջ Արմավիրի նախկին քաղաքապետը 75 տարով տարածք է տրամադրել ՀՖՖ նախկին նախագահին

Մահացել է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հայրը

Ինչպե՞ս պատրաստել դիմակ տնային պայմաններում

Ինչպե՞ս են հուղարկավորությունը, հարսանիքը, ծնունդն ու կնունքն անդրադառնում վարակի տարածման վրա

Ինչպե՞ս ճիշտ կրել բժշկական դիմակը

Եկել է նաեւ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման ժամանակը. Նիկոլ Փաշինյան

Ինչո՞ւ էին ոստիկանները «ասֆալտին փռում» քաղաքացուն. պարզաբանում

Արայիկ Հարությունյանը՝ սեպտեմբերի 1-ին դպրոցները բացելու հնարավորության մասին

Արփին՝ կենդանաբանական այգում․ Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

Դուք շատ բան եք կորցնում ամեն օր, որ Հայաստանում չեք ապրում. Քրիստիան Գելեջի

Իմ ծննդյան օրը ես քեզ հողին պիտի հանձնեմ. Հայկ Կոնջորյան

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան մեկնել Չինաստան

Անի Սամսոնյանի նախկին ամուսինը խարդախությամբ գումարներ է գրպանել

Մանրամասներ՝ մահացած 7 պացիենտների մասին

Մահացել է ևս 7 անձ. Վարակվածների թիվն աճել է 251-ով` հասնելով 8927-ի

Ոստիկանության ուժեղացված ծառայությունը՝ հսկիչ-անցագրային կետերում

Հայեր vs Կոռոնավիռուս… մաս 2. Նարեկ Հախնազարյան

Մահացել է պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը

Առաջիկայում շփվեք Տելեգրամով եւ Սիգնալով՝ դրանք չեն կարողանում լսել

Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա

Ես ինձ մեղավոր եմ զգում, որ համավարակի առաջին օրերին բուկլետներ էի բաժանում. Աննա Հակոբյան

Ինչպե՞ս կարող եմ ձեզ խնդրել, որ ավելի ուշադիր լինեք ինքներդ ձեր հանդեպ. Նունե Սարգսյան

Մեր ընտանիքի երազանքն է` վերադառնալ մեր բնակարան․ Աննա Հակոբյան

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքի վերաբերյալ

Ոստիկանության այսօրվա 2-րդ տեսանյութը, որ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանին

Ավտոբուսի վարորդին 100․000 դրամ տուգանեցին, բայց կանգնած ուղևոր չկար․ քաղաքացին ահազանգում է

Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին, մեղադրանք է առաջադրվել

Շարունակվում են հանրային իրազեկման աշխատանքները․ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ոստիկանները բացահայտել են Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախկին նախագահի ապօրինությունները

Արսեն Թորոսյանի երեխաների խորհուրդը՝ բոլոր երեխաներին և մեծերին

Կորոնավիրուսից 2 մորաքույրներս մահացել են, մայրս 39 ջերմություն ունի, չեն թեստավորում․. . .

Ֆայլաբազառի մտավորականություն. նրանք լռել են ու նաև քծնել են հանուն պետականության

«Տեղեկացրեʹք այս մասին ուսուցիչներին, աշակերտներին, ծնողներին». Արայիկ Հարությունյան

Եթե Աննա Դանիբեկյանը կայացնի որոշում՝ ոչ ի նպաստ Ռոբերտ Քոչարյանի, մենք դուրս ենք գալու փողոց

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ վերակենդանացման բաժանմունքը զբաղված է 95 տոկոսով, իսկ մնացածը՝ 80. . .

Նոր դուրս եկա ընկերոջս հոր հոգեհանգստի արարողության վայրից, դագաղը փակ էր ․․․

Ունենք բավականին լարված համաճարակային իրավիճակ. Արտավազդ Վանյան

Մտածում է ոչ միայն առաջադրվելու գաղափարից հրաժարվելու, այլև քաղաքականությունից դուրս գալու մասի՞ն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության բրյուսելյան աղմկահարույց այցից հետո թվում էր, թե Հայաստան  վերադառնալուն պես Գագիկ Ծառուկյանը պետք է հայտարարեր նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին: Բրյուսելից վերադառնալուց հետո, սակայն, Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչից հետո ԲՀԿ-ն հայտնվել է անորոշ վիճակում:

168 Ժամ թերթն է անդրադարձել թեմային ու ավելացրել է, որ Սարգսյան-Ծառուկյան հանդիպման մասին տեղեկությունը չի հերքվել, սակայն այդ մասին նաև պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել: Ըստ լավատեղյակ աղբյուրների, մինչ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ էր ունենում Բրյուսելում, նրա թիմակիցներից ոմանց հետ «աշխատանքային հանդիպումներ» են ունեցել իրավապահ և հարկային մարմինների ներկայացուցիչները:

Մասնավորապես, ԲՀԿ-ական կամ ԲՀԿ-ամերձ կիսաքրեական տարրերին իրավապահ մարմիններից հասկացրել են, որ ԲՀԿ-ական գաղափարախոսությանը հավատարիմ մնալու դեպքում նրանց գործողություններն այլևս աննկատ չեն մնա: Նույնը փոխանցվել է ԲՀԿ-ական գործարարներին: Բրյուսելից վերադառնալուց հետո նշված շրջանակները Գագիկ Ծառուկյանին փոխանցել են նրա բացակայության ընթացքում տեղի ունեցածի մասին, և այդ պատճառով Ծառուկյանն ինքն է հանդիպում խնդրել Սերժ Սարգսյանից:

ԲՀԿ ղեկավարը Ս. Սարգսյանին ասել է, որ պատրաստ է կատարել նախագահի ցանկացած որոշում, սակայն Սերժ Սարգսյանը նրան փոխանցել է, որ ինքը պետք է որոշում կայացնի:

Այսինքն` Գ. Ծառուկյանը կորցրել է նախագահական ընտրություններում իր այս կամ այն քայլը որպես Ս. Սարգսյանին աջակցություն ներկայացնելու, ուստիև՝ դրա դիմաց ինչ-որ բան ակնկալելու հնարավորությունը: Կրկնում ենք, վերը նշվածը այդ հանդիպման վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկատվություն է, որը փոխանցող ԲՀԿ-ականներն ու ՀՀԿ-ականները պնդում են, թե ստացել են առաջին աղբյուրներից:

168 Ժամ թերթը հավելում է, որ  ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական շրջանակներում քննարկվող այս տեղեկությունների համաձայն, Ս. Սարգսյանի հետ հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը մտածում է ոչ միայն նախագահական ընտրություններում առաջադրվելու գաղափարից հրաժարվելու, այլև ընդհանրապես քաղաքականությունից դուրս գալու մասին:

Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը դեռևս անցած տարվա փետրվարին կայացած ԲՀԿ համագումարում հայտարարել էր. «Հենց հասկանամ, որ չեմ կարողանում կատարել կուսակցության առաջնորդի պարտականությունները, արտահերթ համագումար կհրավիրեմ և հրաժարական կտամ: Իմ փոխարեն կգա նա, ով վայելում է ժողովրդի ավելի մեծ վստահությունը»:

Փաստորեն, եթե ճիշտ են ԲՀԿ-ականների նկատմամբ սկսված ճնշումների մասին տեղեկությունները, Գագիկ Ծառուկյանը հայտնվել է մի իրավիճակում, երբ  չի կարողանում  կատարել կուսակցության առաջնորդի պարտականությունները, այն է՝ պաշտպանել կուսակիցներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին