▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտերիմներին հայտնել է, որ աստիճանաբար դուրս կգա քաղաքականությունից. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով, Ծառուկյան-Սարգսյան երկու օր շարունակ տևած բանակցություններն ընթացել են ոչ միայն նախագահական նստավայրում, վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատանը, այլև Ծառուկյանի Առինջում գտնվող դղյակում: Սկզբից պայման է դրվել փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ համարել, Ծառուկյանը համաձայնել է հրաժարվել հանրահավաքից, բուռն քաղաքական պայքարից, փոխարենը իշխանությունը նրան կթողնի իր սպորտի և բիզնեսների հետ, հարկային ստուգումները, մանդատից զրկելու գործընթացը կառկախվեն: Փորձ է արվել հանրահավաքից հրաժարվելու հայտարարությունը տարածել եռյակի անունից, սակայն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը կտրականապես դեմ են եղել: Ծառուկյանը մտերիմներին նաև հայտնել է, որ աստիճանաբար դուրս կգա քաղաքականությունից, կհեռանա ԲՀԿ նախագահի պաշտոնից, մեկ ուրիշը կլինի ԲՀԿ առաջնորդ, իսկ ինքը կմնա ԲՀԿ պատվավոր նախագահ: Այժմ սկսվել է ԲՀԿ առաջնորդի փնտրտուքի հարցը, նա պետք է լինի վստահելի և այս իշխանություններին հավատարիմ մեկը: Վարդան Օսկանյանի և Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը բացառված է»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին