▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մտնելու ենք 72 ժամվա ընթացքում Փաշինյանին պաշտոնանկ անելու գործընթացի մեջ». Սաղաթելյան

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում

 

«Առավոտվանից մենք սկսում ենք նախաձեռնություն Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի, վերլուծաբանների, փորձագետների, մտավորականների, բոլոր կարող մարդկանց հետ սկսում ենք խորհրդակցություններ։ Կա երկու հիմնական ուղղություն՝ Հայաստանը Նիկոլից հետո զարգացման ծրագիր և շարժումն ավելի ընդլայնելու ու ուժ տալու ծրագիր»,- Ֆրանսիայի հրապարակում երեկ հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով առաջիկա անելիքները։

«Այս իշխանություններին հեռացնելու համար կա երկու ճանապարհ՝ հրաժարական և պաշտոնանկություն խորհրդարանի միջոցով։ Երկու ուղություններով էլ հաջողության կարող ենք հասնել համաժողովրդական լայն ճնշման դեպքում։

Անհրաժեշտ է պատգամավորների 1/3-ի քվեն, որպեսզի գործընթացը մտնի պաշտոնական շրջանառության մեջ։ Մեզ անհրաժեշտ է 36 ստորագրություն։ Վարչապետի թեկնածուն որոշվելու է ժողովրդի մասնակցությամբ։ Երբ մենք ապահովենք 36 ստորագրություն և մեկնարկի գործընթացը, այն տևելու է 48-ից 72 ժամ։ Այդ 72 ժամվա ընթացքում մեզ անհարժեշտ են տասնյակ հազարավոր քաղաքացիներ 24-ժամյա ռեժիմով՝ ընդամենը 72 ժամ»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով․ «Եթե մենք 3 օրից մտնենք խորհրդարան և այդ գործընթացը չհաջողվի, այն կհետաձգվի 6 ամսով»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին