▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մթնոլորտն ուղղակի դառնում է անտանելի. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության կողմից պարբերաբար հնչող հիշեցումներին, թե իրենց խմբակցությունը նախորդ գումարումներում կողմ է քվեարկել վարկային բազմաթիվ համաձայնագրերի:

«Այո, եղել են վարկեր, որոնց մենք քվեարկել ենք կողմ, դա եղել է զենքի ձեռքբերման վարկը, Գյումրու ասֆալտապատման վարկը: Բայց օրինակ՝ բերել էին մի վարկ՝ ռուսական, մոտավորապես Ձեր պատմությունն էր, ասում էին՝ դուք քվեարկեք, հետո մենք կասենք՝ ինչի վրա ենք ծախսելու: Բնական է, ԲՀԿ-ն նման վարկերին քվեարկել է դեմ: Հիմա ինչու եք վրդովվում, որ ուզում ենք ստանալ շատ պարզ հարցի պատասխան: Եթե մենք այսօր չունենք ֆինանսի խնդիր, ինչպես բազմիցս այս ամբիոնից ասել է վարչապետը, դուք այսօր ասում եք՝ արտոնյալ վարկ է, վերցնենք, հետո կմտածենք՝ ինչի վրա ենք ծախսում: Դուք դա պիտի նախապես մտածած լինեիք, որպեսզի այստեղ տրամաբանական հարցեր չհնչեին: Այնպես չէ, որ դուք անսխալական եք, անքննադատելի եք: Սա ուղղակի հակասում է այն արժեքներին, որոնցով դուք եկել եք իշխանության: Հանդուրժող եղեք այլակարծության հանդեպ»,- հայտարարեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում էր 4 համաձայնագրեր, որոնցով ՀՀ-ին վարկ է տրամադրվում: Վարկային միջոցներն ուղղվելու են ՀՀ 2019 թվականի բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը:

 

Դիտեք նաև՝ Ասում եմ ՝ 1+1 ի՞նչ է անում, ասում են՝ տանձ... Գևորգ Գորգիսյան

Ընդդիմությունը պիտի քլնգի... Արարատ Միրզոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին