Էրեբունի պլազայում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել է: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ գործը քննվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:
Հիշեցնենք, որ արդեն հայտնի է դարձել, որ կրակոց արձակողը Արթուր Թորոսյան անուն-ազգանունով անձն է։ Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը՝ պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի համակիրներից է։ Նա դեռ 2019-ի օգոստոսին գրառում է կատարել՝ հույս հայտնելով, որ Ռ․Քոչարյանը կլինի ազատության մեջ։
«Մտքիդ ի՞նչ կա: Հուսով եմ, որ մինչև Հայաստանի անկախության 28-րդ տարելիցի/տարեդարձի/ օրը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կլինի ազատության մեջ....»,-գրել էր Արթուր Թորոսյանը:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝