▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է կրակողի ինքնությունը

Արդեն տեղեկացրել ենք, որ անհայտ անձն այսօր զինված ներխուժել էր Էրեբունի պլազա բիզնես կենտրոն։ Կրակոցներ էին հնչել։

«Հրապարակը» գրում է, որ ըստ իր  աղբյուրների այսօր էրէբունի պլազայում կրակողը Արթուր Թորոսյանն է՝ Արարատի մարզի Այնթափ գյուղից։ 

«Մենք տեղեկացանք, որ կրակոց արձակողը Արթուր Թորոսյան անուն-ազգանունով անձն է։ Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը՝ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի համակիրներից է։ Նա դեռ 2019-ի օգոստոսին գրառում է կատարել՝ հույս հայտնելով, որ Ռ․Քոչարյանը կլինի ազատության մեջ։

Նրա ընկերների ցանկում է նաեւ Քոչարյանի աջակիցներից տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը։ Ինքն  էլ հետեւում է Արմեն Աշոտյանի, Արթուր Դանիելյանի, Նաիրա Զոհրաբյանի էջերին, հավանել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի էջերը։

Էջում նշված է նաեւ, որ սովորել է Մանկավարժական համալսարանում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։ Ծնվել է 1987 թվականին։

Ավելի ուշ, Անդրանիկ Թեւանյանը ֆեյսբուքյան իր ընկերներից հեռացրեց Արթուր Թորոսյան օգտատիրոջը»,-գրել է «Հրապարակը»։

 

Դիտեք նաև՝ «Էրեբունի պլազա» ներխուժած անձը զենքը հանձնել է. բանակցել է անձամբ ոստիկանապետը

Ոստիկանության տեսանյութը՝ Էրեբունի պլազայի զինված անձին վնասազերծելու մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին