Մխիթար Հայրապետյանը նշանածի հետ պետության հաշվին մեկնում է ԱՄՆ՝ զվարճանալու
Mediaport տելեգրամյան ալիքն է գրում ու նշում, որ իր տեղեկություններով՝ «Իմ քայլը» խմաբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը պատրաստվում է 17 oրով պետության հաշվին մեկնել ԱՄՆ։
Որպես այցի պատճառ ներկայացվել է մի անհայտ կազմակերպության հրավեր, որը զարմանալի զուգադիպությամբ ուղարկվել է հենց Մխիթար Հայրապետյանին և Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ում աշխատող նրա նշանածին՝ Լյուսին Վանա Կարապետին։
Եվ ուշագրավն այն է, որ Մխիթար Հայրապետյանն այնպես է կազմակերպել այցը, որ և' ինքը, և' նշանածը վճարվեն Հայաստանի բյուջեից՝ իբր աշխատանքային այցի համար։