▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մխիթարյանը ֆանտաստիկ մարդ է և հիանալի ֆուտբոլիստ». Ֆարիս

«Ինտերի» գլխավոր մարզչի օգնականը բարձր է գնահատել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղն այս մրցաշրջանում։

«Մխիթարյանը ֆանտաստիկ մարդ է և հիանալի ֆուտբոլիստ, դա մեզ դուր է գալիս։ Հաճելի է տեսնել, թե ինչպես է նա մարզվում»,- Մասիմիլիանո Ֆարիսի խոսքերն է մեջբերում լրագրող Դանիելե Մարին։

Այս մրցաշրջանում 35-ամյա Մխիթարյանն անցկացրել է 40 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագիրը միլանցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։

Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցարզրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի տաղավարում՝ 2013-ին։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին