▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա անգամ Հռոմի պապին է սպասեցրել 50 րոպե. Ինչու՞ է Պուտինը ուշանում

 Վլադիմիր Պուտինի`  նշանակված հանդիպումներից  մշտական ուշացումները կրկին հայտնվել են մի շարք լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Նա անգամ Հռոմի պապին է ստիպել սպասել իրեն 50 րոպե: Ո՞րն է ուշացումների պատճառը: Գրում է BBC-ի ռուսական ծառայությունը, ապա հավելում.

Վերջինս ստիպված մոտ մեկ ժամ կանգնել է՝ սպասելով ՌԴ նախագահին: Որոշ աղբյուրների համաձայն՝ նրան իբր ուշացրել էին  Pussy Riot խմբի կողմնակիցները, ովքեր բողոքի ակցիա էին կազմակերպել այն հյուրանոցի հարևանությամբ, որտեղ իբր ՌԴ նախագահն էր իջևանել: Իսկ Կրեմլի աղբյուրները հայտնել էին, որ նա որևէ հյուրանոցում չի իջևանել:

 Հռոմի պապն ու իտալական մամուլը Պուտինի ուշացմանը հանգիստ են վերաբերվել՝ հաշվի առնելով նրա մշտական ուշացումները: Հազիվ թե այլ բան կարելի էր սպասել:

Իսկ  ահա Հարավային Կորեայի մամուլը, ուր Պուտինն այցելել էր նոյեմբերին, այնքան էլ բարյացկամ չի գտնվել։ Նախագահ Պակ Կին Հեն ստիպված է եղել սպասել Պուտինին 30 րոպե, քանի որ վերջինս չնայած ուշանալուն՝  կանգ էր առել՝ արևելյան մարտարվեստի վարպետների հետ հանդիպելու համար։

Ի պատասխան Կորեական մամուլի հրապարակումներին՝ ռուսական կայքերից մեկը նշել էր, որ կես ժամ ուշանալը « հարգանքի դրսևորում է»՝  Պուտինի չափանիշներով։

«Ведомости»  թերթը ցուցակ է ներկայացրել, նշելով թե Վլադիմիր Պուտինը որ հանդիպումից որքան է ուշացել:

2003-ին նա 14 րոպե ուշացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի հետ հանդիպումից,

2012-ին՝  40 րոպե՝  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից,

 3 ժամ՝  ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ Սիրիայի հարցով բանակցություններից,

Անանուն աղբյուրը շեշտել է, որ կարևոր հանդիպումներից առաջ Պուտինը մանրակրկիտ կերպով ուսումնասիրում է  քննարկվելիք հարցերը:  Շատ հաճախ վերստուգում է աղբյուրները և խախտում  գրաֆիկը:

Սակայն ՌԴ նախագահի ուշացումները երբեմն ընկալվում  են որպես դիտավորություն: Օրինակ՝ 2012-ին նա 4 ժամ ուշացել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպումից։

Պուտինի՝ այժմ արդեն նախկին կինը՝ Լյուդմիլան, պատմել է, որ  երիտասարդ տարիներին  Պուտինը մշտապես ուշացել է ժամադրություններից։

Իսկ ինքը՝  Պուտինը հիշում է. «Որպեսզի ժամանակս ճիշտ տնօրինեմ, ես առանց մինչև վերջ հագնվելու վազում էի դպրոց»:

«Ամենայն հավանականությամբ, Պուտինը կուշանա նաև իր սեփական թաղումից»,- ասել է ընդդիմադիր բլոգեր Անդրեյ Մալգինը։

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին