Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանն, իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի ելույթին:
«Երբ օրենսդիր իշխանության տղամարդ ներկայացուցիչը դիմում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին «սիրուն պետ», «սիրուն աղջիկ» արտահայտություններով` շատ տգեղ է ու ցավալի: Բայց, երբ օրենսդիր իշխանության կին ներկայացուցիչը փորձում է արդարացնել իր խմբակցության ղեկավարի թույլ տված կոպիտ դիմելաձևը, ու նույն արտահայտությունն անում է ԱԺ ամբիոնից, նախադասությունն սկսելով «մինչև հիմա այդ սիրուն աղջիկը...», պարզապես ցույց է տալիս, որ նա բացարձակ միտք չունի իր թիմակիցների շահերը պաշտպանելուց բացի պաշտպանել մեր հասարակության այլ խմբերի շահեր:
Այսքանը»:
Կարդացեք նաև՝ Մինչ այժմ սիրուն աղջիկը գործ չի արել...Անի Սամսոնյան