Երգչուհի Սիրուշոն Armat-ի վերջին էպիզոդում տեղեկացրել էր, որ նախորդ տարի նա կորցրել է իր մանկության մտերիմ ընկերուհուն՝ Սևանին։ Վերջինիս հետ կապված՝ երգչուհին ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որը ներկայացնում ենք․
«Armat-ի վերջին էպիզոդում խոսեցի ինձ համար ցավոտ կորստի մասին, որն ի դեպ պատահեց պատերազմի ամենաթեժ պահին:
Սեվանի հետ ընկերներ ենք 7 տարեկանից: Եթե իմ էջի նկարները թերթեք, գրեթե ամեն տեղ կգտնեք նրա մեկնաբանությունները: Նա հետևում էր բոլոր քայլերիս, միշտ ոգևորում. ինքն էլ ինձ համար էր թանկ ընկեր, ում հետ անմոռանալի պահեր ենք ապրել:
Համոզված եմ` այս մասին չգիտեր դիտողներից ոչ ոք: Որքան բան կա, որ թաքցնում ենք ժպիտի տակ...
Ես էլ ցավն ու անհանգստություններս թաքցնելու հարցում վարպետացել եմ․․․
Պինդ պահեք իրար...»: