▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Շրջակա միջավայրի նախարարի մոտեցումներն առնվազն անլուրջ են. Վահագն Վարագյան

Ադրբեջանցու մոտ հայի պատիվը պահած Արման Առաքելյանը ՌԴ-ից պետք է օր առաջ արտահանձվի Հայաստանին

ՀՀ իշխանություններն իրենց հայտարարություններով գայթակղում են Ադրբեջանին՝ վերսկսելու լայնածավալ. . .

Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոց եւ Էրեբունու թաղապետարանը․ ԱԱՏՄ

Ապրիլյան պատերազմն ինչպե՞ս ազդեց ԼՂ հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների վրա

3 ինքնաթիռ օգնություն ենք տանելու Լիբանանի ժողովրդին. Զարեհ Սինանյան

Եթե կա մեկը, որ պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից, դա Դուք եք պրն. Թորոսյան. Թեհմինա Վարդանյան

Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը պսակադրվել են

Ես անկեղծորեն ափսոսում եմ, որ... Սերժ Սարգսյան

Երբեք կյանքեր փրկելն այսքան հեշտ չի եղել. Աննա Հակոբյան

Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ռոբերտ Նազարյանի նախկին տեղակալն ու հանձնաժողովի անդամները ձերբակաված են. նոր մանրամասներ

«Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, ուժայինների հետևում թաքնված մարդկանց գլխին սարքել չէ. Արթուր Վանեցյան

Չփաթեթավորել. «Զվարթնոց»-ում այսուհետ կախտահանվեն ուղևորների ուղեբեռները և ձեռքի իրերը

Հայտնվել են անելանելի իրավիճակում. Մարուքյանը կրկին դիմում է Փաշինյանին

Առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյանը՝ 800 հեկտար կորցնելու մասին

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը Թորոսյանի հետ հանդիպումից հետո ազատման դիմում է գրել

Ինչպես են «Ալրաղացի Լյովիկին» տեղափոխում Հայաստան

Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը

Թաքցնելու ոչինչ չունեմ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին

Երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում էլ ավելի վատթարանար իրավիճակը.. . .

Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ համայնքի 2կմ ճանապարհը. նախարարը տեսանյութ. . .

Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից. . .

Ջերմուկի համայնքապետը իրականացրել և իրականացնում է ապօրինություն. «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը

Առաջին թռիչքով 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկվի Լիբանան. Նիկոլ Փաշինյան

Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին, ինչպես խոստացել էր

Մահացել է ևս 5 անձ, վարակվածների թիվն աճել է 166-ով` հասնելով 39985-ի

Բարձրաստիճան պաշտոնատար անձիք չպետք է ստանան պարգևավճար. Էդմոն Մարուքյան

Կառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածից

Հայ-ադրբեջանական սահմանին սկսված լարվածության ժամանակ պաշտոնյաների «սահմանային սելֆիներն» արգելվել են

Ռուսաստանաբնակ գործարար Սարիբեկ Գևորգյանն՝ աղմկահարույց տեսանյութի մասին

ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով նյութեր գտնել Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրելու համար

Լաս Վեգասի «Փառքի ծառուղում» կտեղադրվի Արման Հովհաննիսյանի անվանական աստղը

Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով․ Լևոն Արոնյան

Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան

Վագոն-տնակները գտնվում են «Լիդիան Արմենիայի» օրինական տարածքում. Արձագանք Ջերմուկի քաղաքապետին

Մտքերով ու աղոթքներով Բեյրութի հետ ենք․ քաղաքապետարանը լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով

ԱԺ շենքի պատերին փողփողում է Լիբանանի դրոշը՝ ի նշան զորակցության

Իրականում իմ միջամտությամբ կանխվել է հանցագործություն. Վահե Էնֆիաջյանի պարզաբանումը

Յուրաքանչյուր դրամաշնորհը 10 հազար եվրո է

Ի՞նչ վիճակ է Ամուլսարում․ Ցուցարարները բանակցում են Վայոց ձորի ոստիկանապետի հետ

Տեր-Պետրոսյանի գնահատականն իրականության հետ աղերս չունի. Էդուարդ Շարմազանով

Կրկին պատրաստվում եմ հանդես գալ զինվորական կերպարով. Աննա Հակոբյան

Ոստիկանությունը հեծանիվներով հանդերձ բերման է ենթարկել երթի մասնակիցներին

Սոֆի Մխեյանի և Նազենի Հովհաննիսյանի սրտերն այլևս ազատ չե՞ն

«Էդ ի՞նչ գործով էիր զբաղված, որ էդքան փող քեզ տըվըցվում էր». Թամար Հովհաննիսյան

Մարդիկ անելանելի վիճակից դիմում են ծայրահեղ և դատապարտելի մեթոդների․ Էդմոն Մարուքյան

Ծնվել է Տիգրան Մնացականյանի եւ Մարիամ Հովհաննիսյանի առաջնեկը

ԱՆ խոսնակը՝ Արսեն Թորոսյանի նկատմամբ շահերի բախման հիմքով վարույթի մասին

Արսեն Թորոսյանի նկատմամբ շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել

Նաիրա Այվազյանը պնդել է, որ իր երեխային ծննդաբերությունից հետո փոխել են. Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը սոցցանցի միջոցով տեղեկացրել է. «Հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ տեղեկացնում եմ, որ 2020թ. հունվարի 16-ին ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչություն է ստացվել Նաիրա Այվազյանի կողմնից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում վերջինիս նորածին երեխային փոխելու վերաբերյալ դիմումը։

Նույն օրը դատախազություն էր ստացվել նաև Նաիրա Այվազյանի ներկայցուցիչ փաստաբան Սուսաննա Սարգսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ նախկինում հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը։
     Դիմումի և միջնորդության քննարկման ընթացքում պահանջվել և ՀՀ քննչական կոմիտեի արխիվից ստացվել, ուսումնասիրվել է այդ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) հատկանիշներով հարուցված և հանցակազմի բացակայության հիմքով 29.12.2017թ. վարույթը կարճված քրեական գործը։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու հիմքեր չկան, ինչպես նաև անցել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ և 21-րդ հոդվածներով սահմանված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման վերացման համար նախատեսված ժամկետները։

Սակայն նկատի ունենալով, որ դիմումում և միջնորդության մեջ նշված է եղել այն մասին, որ «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում Նաիրա Այվազյանի նորածին երեխան փոխվել է, ինչն իր մեջ կարող է պարունակել ենթադրյալ այլ հանցագործության հատկանիշներ՝ Նաիրա Այվազյանի դիմումը և Սուսաննա Սարգսյանի միջնորդությունը 31.01.2020թ. ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և այդ շրջանակներում դիմումի ու միջնորդության մեջ վերը հիշատակված հանգամանքներում հանցագործության հատկանիշների առերևույթ առկայությունն ստուգելու նպատակով։

Նյութերի նախապատրաստման ընթացքում Նաիրա Այվազյանն իր բացատրությամբ պնդել է, որ իր երեխային ծննդաբերությունից հետո փոխել են, քանի որ նախաքննության ընթացքում ինքը երեխայի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը չի ծանոթացել: Նշել է, որ վերոնշյալ փորձաքննության եզրակացությանը ծանոթացել է վերջերս իր փաստաբանի հետ, ինչից համոզվել է, որ իր երեխային փոխել են, քանի որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության լուսանկարներում պատկերված մահացած երեխան այն երեխան չէ, որին իրեն ցույց են տվել ծննդաբերությունից անմիջապես հետո:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՌԴ-ից նույնաբովանդակ դիմում է ստացվել Ն. Այվազյանի ամուսնուց:

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու հանցագործության հատկանիշներ և դրանք անհրաժեշտ է պարզել լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ՝ դատավարական, քննչական և օպերատիվ-հետախուզական առավել լայն գործիքակազմի կիրառմամբ, փետրվարի 13-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին