▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաիրա Զոհրաբյանը՝ Ծառուկյանի ակտիվացման մասին.aravot.am

aravot.am-ը գրում է.Այսօր լրագրողները ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին՝ վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանն անընդհատ մարզեր է գնում, հանդիպումներ է ունենում, նա նորից սկսել է ակտիվանա՞լ: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ այդտեղ որեւէ քաղաքական ենթատեքստ չի տեսնում. «Պարոն Ծառուկյանը արել է իր հայտարարությունը, որ ինքը հեռացել է ակտիվ քաղաքականությունից, զբաղվելու է բարեգործությամբ եւ իր այցը Արմավիրի մարզ մթերման հետ կապված էր: Երբ բազմաթիվ մթերողներ ուղղակիորեն հայտարարել են, որ իրենք շատ փոքր ծավալներով են մթերում անելու, իսկ Ծառուկյանը հայտարարեց, որ իր ծավալները չեն փոխվելու, ավելին՝ ինքը պատրաստ է մթերել ավելի մեծ ծավալներ, որպեսզի ՀՀ գյուղացիական տնտեսությունները չտուժեն, կարծում եմ, դա միայն կարելի է ողջունել, ոչ թե դրա տակ փորձել քաղաքական ինչ-ինչ ենթատեքստ փնտրել»: Հարցին՝ Դուք հանդիպո՞ւմ եք, քննարկումներ չե՞ք ունենում Գագիկ Ծառուկյանի հետ՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Քաղաքական՝ ոչ, մարդկային հանդիպումներ ունենում ենք: Բայց քաղաքականության մասին ունենք պայմանավորվածություն պարոն Ծառուկյանի հետ չխոսել, եւ ես հարգում եմ պարոն Ծառուկյանի որոշումը՝ իր հետ քաղաքական հարցեր չքննարկել»: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին