▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաիրա Զոհրաբյանը և Զարուհի Փոստանջյանը հրաժարվել են մասնակցել բանավեճին

«Հենց նոր Հանրային հեռուստաընկերությունում ավարտվեց քաղաքապետի թեկնածուների բանավեճը, որը կհեռարձակվի սեպտեմբերի 21-ի երեկոյան։

Անձամբ շատ ուրախ եմ, որ կայանում է քաղաքական բանավեճի մշակույթը։ Պետք է նաև հստակ արձանագրել, որ քաղաքական բանավեճի հրավիրելը մի բան է, իսկ դրան մասնակցելը՝ ուրիշ։ Միգուցե ոմանք անցել են «դու սուս» ռեժիմի»,- այս մասին տեղեկանում ենք Վահան Կոստանյանի ֆեյսբուքյան էջից:

Հավելենք, որ քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Նաիրա Զոհրաբյանը  և Երկիր Ծիրանի-ի թեկնածու Զարուհի Փոստանջյանը  հրաժարվել են մասնակցել Առաջինի ալիքի կազմակերպած դեբատին։

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նաիրա Զոհրաբյանը քաղաքական բանավեճի էր հրավիրել «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի: 

«Ինչից խոսում ենք, ասում են՝ սրանց հետևում կանգնած է Քոչարյանը, Քոչարյանը ձեր կողքին է կանգնած, հենց ձեր կողքն է կանգնած, որովհետև Քոչարյանի PR-ը մենակ դուք եք անում:
Սերժ Սարգսյանի բոլոր բարեկամներն «Իմ քայլը» ցուցակում են, այն տղամարդը, ով անանուն, ֆեյքերի անվան տակ հայհոյում է, թքեմ նման տղամարդու երեսին, դուխ ունեք, տղամարդ եք, եկեք այստեղ բանավիճենք: 

«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախչում է, գա, ի՞նչ խոսի, գա, իմ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի»,-այս մասին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ԲՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքի ժամանակ ասել էր Նաիրա Զոհրաբյանը:

 

Հայկ Մարությանն էլ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով  ԲՀԿ-ի՝ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զորհրաբյանի՝ իրեն բանավեճի հրավիրելու հայտարարութանը, նշել էր հետևյալը.

 

 

 

 

 

 

 

 

 

«Ինչ վերաբերում է բանավեճին, ասեմ, որ ես առաջին օրվանից հայտարարում եմ, որ պատրաստ եմ բանավիճել, սակայն չեմ տալու նախապատվություն ինչ-որ մի ուժի։

12 մրցակից ենք, ուստի ես ունեմ 11 օպոնենտ, մեծ հաճույքով կգնամ բանավեճի, բայց բոլոր 11 օպեոնենտների հետ։ Կոչ եմ անում բոլորին, որ մենք 12 թեկնածուներով հավաքվենք, զրուցենք, բանավիճենք, որովհետև ինձ համար բոլորը հավասար են»:

 Կարդացեք նաև՝ Թքեմ նման տղամարդու երեսին, դուխ ունեք` եկեք այստեղ բանավիճենք. Նաիրա Զոհրաբյան

Հայկ Մարությանի պատասխանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին