Ինչպես հայտնի է, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հաստատել է, որ թեստի արդյունքը դրական է, հետո հայտնի դարձավ, որ վարակակիր են նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը եւ պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Aravot.am-ը հայտնում է. «Այսօր մեզ հետ զրույցում դրական թեստի արդյունքի մասին հայտնեց նաեւ Կարինե Պողոսյանը: Մեր տեղեկություններով, վարակը հաստատվել է նաեւ ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանի մոտ: Սակայն լուրեր կան, որ ի թիվս ԲՀԿ-ական այս պատգամավորների, կորոնավիրուսով վարակվել են նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու իր ընտանիքի անդամները:
Սակայն կայքի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը չհաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ինքը հանդիպումներ է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ ու եթե նման բան լիներ՝ կիմանար: Իսկ ինքը օրերս է թեստ հանձնել ու պատասխանը եղել է բացասական»:
Ամբողջական հոդվածը սկզբնաղբյուր կայքում