▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաիրա Զոհրաբյանը հայ տրասգենդերին հանում է դահլիճից. սկանդալ Ազգային ժողովում

 

Ազգային ժողովում Մարդու իրավունքների ազգային օրակարգի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ մի քաղաքացի, ով, պարզվեց, որ տրանսգենդեր է: Ելույթ ունեցող քաղաքացին նշեց, որ այսօր պատմություն են կերտում.

«Անհնար է երևակայել այն, ինչ այսօր իրականություն է հետհեղափոխական Հայաստանում: ՀՀ ԱԺ ամբիոնից ձեզ եմ դիմում որպես տրանսգենդեր կին, բայց խնդրում եմ ինձ որպես հավաքական կերպար ընդունեք: Հանդիսանալով որպես հայ տրանսգենդեր անձանց համայնքի անդամ և Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ նախագահ՝ ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված առևանգված, այրված, ողջակիզված, դանակահարված, սպանված, մահափորձի ենթարկված, արտագաղթած, խարանի ու խտրականության ենթարկված հայ տրանսգենդերի կերպարը»:

 

 

 

Քաղաքացին նշեց, որ պահանջում են օրենքներ ընդունել գենդերային հավասարության մասին՝ խոստանալով , որ իրենք կապավինեն իշխանություններին: Ելույթից հետո հնչեցին ծափահարությունները:

ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս թեման չի եղել քննարկումների օրակարգում, ինչն անհարգալից վերաբերմունք է իր, ինչպես նաև խորհրդարանի հանդեպ. «Ձեր իրավունքները ոտնահարող չկա, բայց մենք ունենք հստակ օրակարգ, որը Դուք խախտել եք»: Ելույթ ունեցող քաղաքացին մի քանի քաղաքացու հետ լքեց դահլիճը:

Կարդացեք նաև՝ Մենք պատմություն ենք կերտում. ՀՀ ԱԺ-ում առաջին անգամ տրանսգենդեր ելույթ ունեցավ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին