ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի գտվելու վայրի վերաբերյալ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պարզաբանման մեջ ասվում է.
«Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով ակտիվորեն տեղեկատվություն է շրջանառվում Նաիրի Հունանյանի գտնվելու վայրի մասին:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դատապարտման օրվանից տեղաբաշխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի փակ տեսակի ուղղիչ հիմնարկ, որտեղ էլ առ այսօր կրում է իր պատիժը»:
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որում ոստիկանության նախկին աշխատակից, այժմ Եվրոպայում գտնվող Վարդան Ղուկասյանը ՝ «Դոգ»-ը դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հավաստիացնելով, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանը չկա:


