▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաիրի Հունանյանի նամակն ուղարկվել է ԱԱԾ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի նամակը մակագրել է ՀՀ գլխավոր դատախազինԱյս մասին տեղեկացրել են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ իր հերթին ասել է, որ Նաիրի Հունանյանի կողմից վարչապետին ուղղված նամակն ստացել են և ուղարկել ՀՀ  ԱԱԾ՝ «Հոկտեմբերի 27»-ի անջատված մասով վերսկսված վարույթի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին