Նաիրիտցիները շարունակում են անդավաճան մնալ իրենց կողմից ներկայացված պահանջին: Երեկ վերջիններս կառավարության շենքի դիմաց պահանջում էին պետական միջամտություն 18 ամսվա չվճարված աշխատավարձերի հարցին:
Որոշ չափով փոխհատուցում արդեն իսկ եղել է կառավարության կողմից, մասնավորապես <Նաիրիտին> տարբեր պետական կառույցենրի միջոցով, գործարանի աշխատակիցների աշխատավարձերին ուղղված գումար է տրամադրվել:
Պետք է նշենք, որ նաիրիտցիների մտավախությունն այն էր, որ այս ամենը արվում է, որպեսզի իրենց փոխարինեն նոր աշխատակիցներով:
Այս հարցի վերաբերյալ այսօր արդեն որոշ չափով քայլեր են ձեռնարկվել: Մասնավորապես այսօր «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ այս հարցի շուրջ հանդես է եկել հայտարարությամբ . «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությունը նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողների հետ: Նոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ ներկայիս աշխատակիցների հետ»: Ինչպես նաև ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտարարություն է տարածել ըստ որի 2014թ-ի դեկտեմբերին «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ աշխատակիցներին կվճարվի մեկ ամսվա աշխատավարձ:
Փաստացի ստացվում է, որ այն կանխավարկածները, որ Նաիրիտի հին աշխատակիցները կփոխարինվեն նորերով, բացառված է:
Կարծում եմ, որ աշխատավարձերի պարտքերի վերջնահաշվարկը, որոշ չափով լուծում կտա այսքան մեծ աղմուկ բարձրացրած խնդրին: