▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նաիրիտի» աշխատակիցները կրկին Բաղրամյան 26-ում են.168.am

168.am-ը գրում է.Այսօր Բաղրամյան 26-ում` ՀՀ նախագահական նստավայրի դիմաց, նաիրիտցիները շարունակեցին իրենց ամենօրյա բողոքի ակցիաները: «Նաիրիտ» գործարանի աշխատակից Իշխան Գասպարյանը, ով փետրվարի 6-ից կրճատման ծանուցումը ստացել է և ստորագրել է թերթիկը, նշել է, որ իրենք 18 ամսվա աշխատավարձի պարտքն են պահանջում: Նրա խոսքով՝ օրինական ճանապարհներով ամեն տեղ դիմել են, մինչ օրս պաշտոնական պատասխան չեն ստացել. «Միայն խոստացել են, որ Համաշխարհային բանկի աուդիտորները կգան, կուսումնասիրեն, դրական արդյունքի դեպքում հարցը կքննարկվի, բայց դա ինչքան կտևի՝ 3 ամիս, 6 ամիս, 1 տարի, ոչ ոք չի կարող ասել»: Նա շեշտել է, որ նաիրիտցիները վճռական են ամեն աշխատանաքային օր հավաքվել ցույցի՝ մինչև խնդրի լուծումը: Գործարանի աշխատակից Հենրիկ Բաղդասարյանի խոսքով՝ մարդկանց տրամադրվածությունը շատ բարձր է, պահանջը՝ օրիական. «Դա նորմալ մարդու պահաջ է»: Սակայն նա նկատել է, որ աշխատակազմի մեջ ներքին խմորումներ կան, մարդիկ կան, որ խանգարում են իրենց պայքարին: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին