▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Սամսոնյանն արձագանքել է Վարդան Ղուկասյանի հայտարարությանը

«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը երեկ ֆեյսբուքյան եթերում հայտարարել էր, որ «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին 6-7 օր առաջ առևանգել, խոշտանգել են․ «Նման տեղեկատվություն ունենք, որ առևանգողը եղել է մի մեծահարուստ մարդ, ով աբիժնիկ է Սերժ Սարգսյանից։ Առևանգելիս ասել են՝ պապադ էլ քեզ չի փրկի (նկատի ունենալով Սերժ Սարգսյանին)։ Ծեծել են, խոշտանգել, տարբեր անձանց միջնորդությունից հետո բաց են թողել։ Ոստիկանությունից պահանջում եմ կամ հաստատել, կամ հերքել տեղեկությունը, քանի որ տուժողը լռում է, կարող է վախեցած լինի, ռիսկ չանի խոսա, ես գիտեմ՝ ինչ է տեղի ունեցել»,- ասել է Ղուկասյանը։
Ժամեր հետո Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան եթերում պատասխանել է Վարդան Ղուկասյանին՝ նշելով․ «Ինձ ոչ ոք չի առևանգել, չի խոշտանգել։ Չեմ ասում՝ չի կարա, նենց երկրում ենք ապրում, որ օրը ցերեկով մարդկանց վրա կրակում են։ Իսկ եթե նման բան լինի, 199%-ով դա կլինի Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Դուխիս կամ ոգուս մասով ապացուցել եմ միշտ, ես այսքան ժամանակ այդ առումով կասկածի տեղիք չեմ տվել։ Եթե իմ վրա լինի որևէ հարձակում, կամ անգամ կրակեն իմ վրա, ես ոստիկանություն չեմ դիմելու, քանի որ ոստիկանություն չկա Հայաստանում, ես պատասխանելու եմ իմ ուժերով»,- ասել է Սամսոնյանը։ Ինչ վերաբերվում է նրան, թե Սերժ Սարգսյանի պատճառով է եղել խոշտանգումը, ասել է, որ նախկին նախագահի հետ իր բարեկամական հարաբերությունների շնորհիվ միայն լավ բաներ է տեսել։

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին