▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Սարդարյանը չի վերադարձել Հայաստան, թեև նրա անունը ցուցակում կար

Ադրբեջանում գտնվող Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանը, որի անունը նախապես եղել էր գերիների փոխանակման ցուցակում, Հայաստան չի վերադարձել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, նշելով, որ դեռևս պատճառները հայտնի չեն։

Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի էր ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 անձ (համացանցում հայտնված ոչ պաշտոնական ցուցակում 45 անուն է՝ ներառյալ Սարդարյանինը), իսկ Հայաստանից Ադրբեջան է տեղափոխվել տարբեր տեղեկություններով 12-14 անձ։

Հիշեցնենք, որ 2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածեցնելիս անհետ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: ԱԱԾ-ն պարզել էր՝ Սարդարյանը կորած անասունները որոնելու հետևանքով մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին