▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Սարգսյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանավորման ժամկետը փետրվարի 14-ին երկարաձգվել է:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան նրա պաշտպան Արթուր Պիվազյանը տեղեկացրել է, որ նման որոշում է կայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ այդպիսով բավարարելով Ազգային անվտանգության ծառայության քննիչի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ այսօր Նարեկ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվել է Հայաստան:

2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Դիտեք նաև՝ Ինչպես է Նարեկ Սարգսյանը տեղափոխվում Հայաստան. Ոստիկանության տեսանյութը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին