▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նատաշա Կորոլյովայի մայրը նոր` R-n-B աճող աստղ

Ռուս երգչուհի Նատաշա Կորոլյովան և իր մայրը` Լյուդմիլա Պոռիվայը, շարունակում են իրենց քայլերով ցնցել հադիսատեսին: Այս անգամ զույգը նկարահանվել է զվարճալի մի տեսահոլովակում, որտեղ Նատաշայի մայրը կատարում է ռեպ:

«Ահա նա` R-n-B աճող աստղը»,- իր էջում գրել է Նատաշան` տեղադրելով մի լուսանկար, որտեղ իր մայրն է`սևամորթ տղամարդկանց ուղեկցությամբ: Երգչուհին բացատրել է, թե ինչո՞ւ է Լյուդմիլա Պոռիվայը հագնված ռեպ կատարողի ոճով: «Շուտով, շատ շուտով զվարճալի տեսահոլովակ: Ահա և գլխավոր հերոսները`Ալեքսանդր Գուդկովը և սիրելի մայրիկ Լյուդան»:

Նատաշայի ընտանիքի երկրպագուները  դրական են արձագանքել Լյուդմիլա Պոռիվայի նոր կերպարին և նշել, որ անհամբեր սպասում են տեսահոլովակի պրեմիերային:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին