▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նավակ ճոճողը» պաշտոնի է նշանակվել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճողը) դիմել էր դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:

«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնի համար կայացած մրցույթում հաղթող էին ճանաչվել երեք անձ:

Այսօր նշանակումը կատարվել է եւ Վիլեն Գաբրիելյանը նշանակվել է  կենտրոնի տնօրենի պաշտոնում:  

Վիլեն Գաբրիելյանը մասնագիտությամբ դեղագետ է:

Ըստ հայտարարված մրցույթի պահանջների՝ այս թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում էր բարձրագույն կրթություն, առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն 2 տարին կառավարչական ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին