▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նավակ Ճոճողի և Տիգրան Ավինյանի միջև եղած ծեծկռտուքի լուրն ամբողջությամբ սուտ է․ «ՔՊ»-ից հերքում են

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

/filemanager/uploads/2020/05/week-1/Tigran_Avinyan_Navak.jpg

«Այսօր politik.am կայքում հրապարակվել է «Նավակ Ճոճողը գործի է դրել բռունցքները, Փաշինյանը կանչել է անվտանգության աշխատակիցներին. ծեծկռտուք կառավարական ամառանոցում» վերնագրով հոդվածը, որում նկարագրվում է միջադեպ, որն իբրև տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների միջև։

Հայտնում եմ, որ հոդվածն ամբողջությամբ սուտ է և հանդիսանում է այն գրած լրագրողի երևակայության արգասիք։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը politik.am լրատվականից պահանջում է անհապաղ հերքել հոդվածն ամբողջությամբ և ներողություն խնդրել»
:

Նշենք, որ ինպես նշում է վերոնշյալ կայքը՝ Նավակ Ճոճողը, մամուլում տեսնելով կառավարության ամառանոցում տեղի ունեցածի մասին լուրը, շտապել է կառավարության շենք՝ «ատչոտ» պահանջելու Ավինյանից և նրան մեղադրել է իրենց միջև տեղի ունեցածի մասին մամուլի արտահոսք կազմակերպելու մեջ։ Ավինյանն ասել է, որ ինքը կապ չունի լուրի հրապարակման հետ, Նավակ Ճոճողը պնդել է, որ չի հավատում նրան։ Փոխադարձ հայհոյանքներին հաջորդել է ծեծկռտուքը։

Ավելի վաղ նույն կայքը գրել էր, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինանի ներկայությամբ միջադեպ է տեղի ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանի՝ Նավակ Ճոճողի միջև։ Կառավարության ամառանոցում տեղի ունեցած գինարբուքից հետո, Ավինյանի ու Նավակ Ճոճողի վեճն այնքան է թեժացել, որ բանը հասել է բռունցքներին։ Նավակ Ճոճողը իրեն բավական ագրեսիվ է պահել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բաժակ է նետել Նավակ Ճոճողի ուղղությամբ՝ վերջինիս հանդարտեցնելու համար։ Միջադեպին մասնակից է եղել նաև նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս ամենը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի աչքի առաջ։ Թիմակիցներին կարգի հրավիրելու համար վարչապետը ստիպված է եղել դիմել անվտանգության աշխատակիցների օգնությանը։ Կատարվածից անմիջապես հետո, Տիգրան Ավինյանը վրդովված լքել է կառավարական ամառանոցը՝ հայտարարելով, որ այլևս չի պատրաստվում հանդուրժել այս իրավիճակը։

Նշենք, որ նույն թեմայի վերաբերյալ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն էլ հետևյալ գրառումն է կատարել․ 

Այսօր politik.am կայքում հրապարակվել է «Ծեծկռտուք՝ կառավարության շենքում. Նավակ Ճոճողը Ավինյանին մեղադրել է մամուլի արտահոսք կազմակերպելու մեջ» վերնագրով հոդված։

Տեղեկացնեմ, որ հոդվածը վերից վար սուտ է և կայքի հեղինակների՝ իրականության հետ որևէ աղերս չունեցող երևականության արդյունք:

P.S. Այն, որ politik.am-ը լրատվությունից նույնքան հեռու է, որքան արևից հետո Երկիր մոլորակին ամենամոտ աստղը՝ Պրոկսիմա Ցենտավրան, ինձ համար վաղուց նորություն չէր: Բայց հետաքրքրիր է նաև (սակայն հավանաբար ոչ պատահական), թե ովքեր են անմիջապես արտատպել այս սուտ լուրը, օրինակ՝ այնպիսի կայքեր, ինչպես news.am-ը, tert.am֊ը, panorama.am֊ը, pastinfo.am֊ը և այլն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին