Ադրբեջանցիները սոցցանցերում ծաղրում են SOCAR-ը
Նավթի գների անկումը խնդիրներ է ստեղծել Ադրբեջանի համար: Որքան էլ որ Ադրբեջանի իշխող վարչակարգն ու դրա համախոհները պնդում են, թե իբր նավթի նվազող գները չեն կարող ազդել Ադրբեջանի տնտեսության վրա, այնուհանդերձ միջազգային պարբերականները, վերլուծաբաններն ու տնտեսագետները հակադիր տեսակետի են:
Ինչպես երևում է, Ադրբեջանի իշխանությունների կարծիքը չի ազդում նաև երկրի հասարակության վրա. ադրբեջանցիները սոցցանցերում ակտիվորեն ծաղրանկարներ են ստեղծում, նկարներ են տարածում, որտեղ ծաղրում են Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR), ինչպես և նավթի գների անկման շուրջ երկրում տիրող իրավիճակը, իշխանությունների սին հավաստիացումները: