▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահի հավանական թեկնածու Անուշ Սեդրակյանն ուշագրավ անցյալ ունի

ԱԴԿ փոխնախագահ, ՀՀ նախագահի հավանական թեկնածու, ընդդիմադիր Անուշ Սեդրակյանը բավական ուշագրավ անցյալ ունի: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։

«Ժամանակին նա եղել է Ռոբերտ Քոչարյանի ռեֆերենտը, այնուհետեւ` Արթուր Բաղդասարյանի օգնականը` Աժ նախագահ աշխատած տարիներին: Ընդ որում, Սեդրակյանի օգնությունը եղել է Բաղդասարյանին անգլերեն սովորեցնելը: Այսօր, սակայն, նրանց մեջ չկան նախկին մտերիմ հարաբերությունները:

«Մենք եղել ենք գործնական եւ աշխատանքային փոխհարաբերությունների մեջ: Դե հիմա, քանի որ աշխատանքային բան չկա, բնականաբար, հարաբերություններ չկան»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Ա. Սեդրակյանը: 

Իսկ ԱԺ նախկին նախագահին անգլերեն սովորեցնելը նա նորմալ է համարում. «Ես կարծում եմ, եթե մարդը մասնագիտությամբ դասախոս է, շատ նորմալ է, եթե կարողանա իր գիտելիքները փոխանցել`անկախ մարդու տարիքից եւ հնարավորություններից: Ես ամբողջ կյանքում գիտելիքի իմացությանը կողմ եմ եւ ասեմ, որ այո, նման դասեր եղել են»,- գրում է «Ժողովուրդը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին