▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագիծը, կյանքեր փրկելու անվան տակ, քաղաքացիներին վերահսկելու լուրջ գործիք է դառնալու. Գորգիսյան

«Բերված նախագիծը չի երաշխավորում, որ մենք կյանքեր ենք փրկում, որովհետև հեռախոսով շփված մարդկանց շրջանակը մեզ չի տալու այն մարդկանց շրջանակը, ում հետ մարդն իսկապես ֆիզիկապես շփվել է»,-ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

Ըստ պատգամավորի՝ բերված նախագիծը ոչ միայն խնդրի համաչափ լուծում չէ, այլև ուշացած է: Ունենալով արդեն 400-ը գերազանցող դեպքեր՝ չենք կարողանա անձանց գտնել:


«Կառավարությունը, ունենալով նման հնարավորություն, կարող է դիմել ընկերությունների՝ Facebook, WhatsApp, Viber և ստանալ տեղեկություններ, թե ում և երբ եք զանգել, և այդ ամենը բնականաբար պահվում է․․․ Սա կյանքեր փրկելու անվան տակ լուրջ վերահսկողություն մտցնելու գործիք է դառնալու»,-ասաց  պատգամավորը:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին