Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում:
ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։
Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է»։

Դիտեք նաև՝
Հիշեցնենք, որ վաղ առավոտից ոստիկանական մեծաթիվ զորքը շրջափակել է ՀՀ արդարադատության նախարարության շենքը: Իշխանությունները վտանգ են տեսնում նախարարի գործողությունների համար և ամեն գնով պաշտպանում են նրան: Վտանգը, հավանաբար, կապ ունի երեկ մամուլում շրջանառված այն տեղեկությունների հետ, ըստ որոնց՝ նախարարությունում է գտնվում «գաղտնի» մակագրությամբ մի փաստաթուղթ:
Հիշեցնենք նաև, որ մամուլում տարածված որոշ հավաստի տեղեկություններով՝ հունվարի 11-ին Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է միջազգային փաստաթղթեր, որոնցով ամրագրելու է Ալիևի հետ «բանավոր համաձայնությամբ» Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումը Ադրբեջանին։ Նախատեսվում են նաև նոր զիջումներ։
Նշվում է, որ հենց այդ ստորագրվելիք պայմանագրի նախագիծն արդեն պատրաստ է և «գաղտնի» նշագրումով ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ ձևակերպումները ՀՀ Սահմանադրության տեքստին համապատասխանեցնելու նպատակով։
Դիտեք նաև՝


