▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարն աշխատել է «Լիդիանի» համար և «թևերը փռած» նրանց է պաշտպանում. Բնապահպաններ

«Ապացույցներ չկան, որ Ամուլսարի հանքի շահագործումը վտանգ չի սպառնում  և դրա օրինակը Տանձուտն է»,-նշել են բնապահպաններն իրենց այսօրվա ակցիայի ժամանակ՝ նշելով նաև՝  «Նախարարն աշխատել է «Լիդիանի» համար և «թևերը փռած» նրանց է պաշտպանում»:

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն, այսօրվա ասուլիսի ժամանակ, ի պատասխան դիտարկմանը, թե «Լիդիան Արմենիա» ընկերությունը փորձում է մեր փորձագետների տվյալները խեղաթյուրել՝ նշել է.

 

 

 

 

 

 

 

 

«Ըստ Սահմանադրության՝ շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը իրականացնում է նախաձեռնողը: Նույնիսկ այն պարագայում, երբ մենք տեսնում ենք, որ մեզ փորձաքննական գործընթացում տրվել է սխալ տեղեկատվություն, նունիսկ հնարավորություն չունենք ասելու, որ ինչ-որ բան սխալ է: Ըստ օրենքի պետք է դա ուղարկենք լրամշակման»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին