▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին նախագահի ու վարչապետի վրա օդանավակայանում հավկիթներ են նետել

Տեսանյութերն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Թբիլիսիի օդանավակայանում Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վրա ձվեր են նետել։ Զուրաբիշվիլին վերադառնում էր Մյունխենից, որտեղ մասնակցում էր անվտանգության համաժողովին, հայտնում է Pirveli հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանությունը չի միջամտել տեղի ունեցածին՝ ինչպես նախօրեին, երբ օդանավակայանում հավկիթներ էին նետել նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա։

Զուրաբիշվիլին որևէ մեկնաբանություն չի տվել։ Ներքին գործերի նախարարությունը դեռ չի արձագանքել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին