1in.am-ի տեսանյութում ՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը մտադիր է դատարանում բողոքարկել իրեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռացնելու որոշումը: Պետրոսյանը, ըստ ԲՀԿ մամլո խոսնակ Վանիկ Էլիզբարյանի՝ կուսակցությունից հեռացվել է Ավանի տարածքային կառույցի մարտի 12-ի որոշմամբ: Պատճառը, ըստ ոչ պաշտոնական բացատրությունների՝ Պետրոսյանի վերջին շրջանի հարցազրույցներն են, որոնցում նա քննադատում է կուսակցությունը ղեկավարելու հարցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի վարած քաղաքականությունը:
Մանրամասները տեսանյութում և սկզբնաղբյուր կայքում