▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկիններից միայն անուն ազգանունով եք տարբերվում․․․ երևանցիներին խաբում ու թալանում եք

Քաղաքացի Արթուր Չախոյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․

Երևանի քաղաքապետարանի ազգրագետ ալքիմիկը, ով շինարարությունից հասկանում է այնքան, որքան ես՝ չինարենից ու շատ անգամ մատնանշում է նախկինների ալան-թալանը, չհասկանալով, որ ըստ ստորագրված, կնիքված ԱԿՏ N1 ով ընդունել է գոյություն չունեցող ծավալներ և աշխատանքների տեսակներ, որոնց համար վճարել են գոյություն չունեցող ծավալների համար, վճարել են չկատարված աշխատանքների համար, մեկ աշխատանքի համար վճարել են երկու անգամ, բա ձեր արածը թալան չի նախկիների արածը թալանա՞․․․

Նախկիններից միայն անուն ազգանունով եք տարբերվում․․․ նախկինների գործունեությունը, թե ձերը նույնն է մնացել։ Նախկինների նման պրոֆեսիոնալ ձևով երևանցիներին խաբում եք, թոզ եք փչում աչքերին ու թալանում եք։

Բա հիմա Դուք նախկիններից ինչո՞վ եք տարբերվում։ Այնքան եք թալանում․․․դարձել եք նախկին

Մոտ օրերս երևանցիների համար հետաքրքիր ու խայտառակ բացահայտում կանեմ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին