▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նախկինում և այժմ» ․ Նարեկ Բրուտյանը պարզաբանում է

Շենգավիթի Պատանեկության ստեղծագործական կենտրոնի գործունեության, աշխատակիցների իբր դժգոհության ու «բարձիթողի» վիճակի վերաբերյալ մամուլում հրապարակված մի հոդվածի առնչությամբ Asekose.am-ը կապ է  հաստատել   Շենգավիթի Պատանեկության ստեղծագործական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Բրուտյանի հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով։

Զրույցի ընթացքում Նարեկ Բրուտյանը ներկայացրել է, որ տնօրենի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց վերացվել են առկա թերությունները, վերանայվել է խմբակավարների աշխատաժամանակը, կատարվել են մի շարք բարելավումներ՝ այդ թվում շենքային պայմանների, որի ականատեսը կարող Է լինել յուրաքանչյուրը ընդամենը մեկ անգամ այցելելով կենտրոն. դրա վառ վկայությունն է նաև աշխատակիցների, ծնողների ամենօրյա գոհունակությունը, ինչպես նաև սաների թվի աճը։

«Այժմ դժգոհություններ չկան, գուցե դա նաև նրանից է, որ բաց եմ յուրաքանչյոր աշխատակցի բարձրացրած հարցին ականջալուր լինելու, քննարկելու  և հնարավոր լուծումներ տալու համար՝ ի շահ համայնքի»,- Asekose.am-ի հետ զրույցում նշել է Նարեկ Բրուտյանը։

Ներկայացվող լուսանկարները՝  «նախկինում և այժմ» շարքից են և վկայում են Նարեկ Բրուտյանի խոսքերն ու լավագույն կերպով հերքում են Շենգավիթի Պատանեկության ստեղծագործական կենտրոնի վիճակի մասին ստահոդ լուրերը։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին