▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նեմեց Ռուբոների վրա որ ժողովուրդը դեռ չի մաքրել իր կոշիկները՝ միմիայն Փաշինյանի շնորհիվ ա․ ԱԺ պատգամավոր

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նեմեց Ռուբոների ու մյուսների վրա, որ ժողովուրդը դեռ չի մաքրել իր կոշիկները դա միմիայն Նիկոլ Փաշինյանի և այս իշխանության շնորհիվ ա, բայց թող բոլորը հասկանան, որ մի օր էլ գուցե լցվի այդ համբերության բաժակը և ժողովրդին տրվի հնարավորություն ոչ միայն սրբել, այլ նաև համտեսել տալ իրենց կոշիկների տակացուները»:

Հիշեցնենք, որ այսօր բերման ենթարկվելուց և երեք ժամ հետո ոստիկանության շենքից դուրս գալուց հետո ՀՖՖ նախկին նախագահ, նախին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում, մասնավորապես,ասել էր․ Մի գեղեցիկ օր ես եմ պառկացնելու ու ոտքերս մաքրեմ իրանց վրա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին