▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներիր մեզ, իմ քաջ զինվոր... Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Մանվել Գրիգորյանի առանձնատներում արված խուզարկության ժամանակ հայտնաբերված Նատալի անունով աղջնակի նամակը և գրել է.

«Իմ քաջ զինվոր, ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես այս աշխարհում։ Ներիր մեզ, իմ քաջ զինվոր եւ իմացիր՝ քո հայրենիքը սիրում է քեզ, ու կանգնած է քո թիկունքին։ Դու հաղթելու ես։Դուխո'վ, Նատալիի պաշտպան իմ քաջ զինվոր։ Դուխով...

No automatic alt text available.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

 

 

 

 

 

 

 

 

Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։ 

Նշենք նաև, որ այսօր Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հրաժարվել է գեներալի պաշտպանությունից:

Կարդացեք նաև` ԱԱԾ. Առաջնագծի զինվորներին ուղարկված օգնությունը արկղերով Մանվել Գրիգորյանի առանձնատանն էին

Կարդացեք նաև` Մանվել Գրիգորյանի պաշտպանը հրաժարվել է պաշտպանել գեներալին

Աշակերտուհին չէր կարող ենթադրել, որ քաջ զինվորին գրած իր այս նամակը հասնելու է «քաջ գեներալին»

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին