▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներկաների առողջության նկատմամբ ոչ միայն անհարգալից, այլև անփույթ վերաբերմունք է դրսևորվում. Ռոբերտ Քոչարյան

Այսօր՝ հունիսի 30-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընդմիջվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Պատճառը Ռոբերտ Քոչարյանի առաջարկն էր, ըստ որի՝ առաջարկվում էր ախտահանել դատարանի դահլիճը.

«Իմ տպավորությամբ ներկա մարդկանց առողջության նկատմամբ ոչ միայն անհարգալից, այլ նաև անհասկանալի, անփույթ վերաբերմունք է դրսեւորվում»,- նշեց Քոչարյանը, ինչից հետո դատավոր Դանիբեկյանը հայտարարեց ընդմիջում։  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին