▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներողություն, իսկ իր տղան համասեռամո՞լ է...Վարդապետի պատասխանը՝ պայծառատեսին

Եվս մեկ եկեղեցական է կոշտ արձագանք տվել «6-րդ զգայարան» հեռուստաշոուի պայծառատես Անի Գրիգորյանի աղմկահարույց հարցազրույցին՝ «Մեր երկրում համասեռամոլություն է տիրում. պայծառատեսը՝ եթերից հեռանալու և քննադատությունների մասին» վերնագրով:

Aysor.am-ի հետ զրույցում Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, մասնավորապես, ասել է. «Ներողություն, իսկ իր տղան Ճեմարանում համասեռամո՞լ է, որ ինքը տեղյակ է, որ Ճեմարանում նման երևույթ գոյություն ունի: Կամ իր համասեռամոլ տղայի մկրտության կամ պսակադրության որոշումը եկեղեցին կայացրե՞լ է, որ ինքը տեղյակ է այդ ամենից: Այդկե՞րպ են իրենք «պայծառատես» դառնում: Սա անբարոյականություն է, ոչ թե պայծառատեսություն»: 

Կայքի  այն դիտարկմանը, թե եկեղեցին չի՞ կարող արգելք հանդիսանալ, որպեսզի նման հաղորդումներ չցուցադրվեն ու նման մարդիկ չգովազդվեն, Հայր Սուրբը նկատել է. «Ինձ կարո՞ղ եք ասել, թե եկեղեցին ինչ ուժ ունի, որ ազդի «ATV» հեռուստաընկերության վրա, որպեսզի վերջինս նման անբարո հաղորդումներ չկազմակերպի: Ժողովրդին ուսուցողական հաղորդումներ ներկայացնելու փոխարեն իրենց՝ ողբերգություն հիշեցնող «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումով մարդկանց դեպի անբարոյականություն են առաջնորդում: Այդ հեռուստաալիքով լսեցինք այնպիսի բաներ, որոնք Հայաստանում երբեք չէինք լսել: Ի՞նչ կարող ենք անել մենք՝ հոգևորականներս նրանց դեմ, երբ դրանք մասնավոր սեփականություններ են և «ռեյտինգ» ապահովելու համար ամեն մի հնարավորության պատրաստ են»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին