▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՆԳՆ-ն 67 թանկարժեք մեքենա է գնել

ՆԳ նախարարությունը որոշել է հետ չմնալ մի շարք պետական կառույցներից։

Այս անգամ աննախադեպ քանակի և արժեքի մեքենաներ է ձեռք բերել Նիկոլ Փաշինյանի ընկերոջ՝ Վահե Ղազարյանի, նախարարությունը։

Լուրեր.com-ն է գրում ու նշում․ « Կայքը տեղեկացավ, որ Ներքին գործերի նախարարությունը և «Ավանգարդ» ՍՊԸ-ն 1 մլրդ 316 մլն 550 հազար դրամի պայմանագիր են կնքել։

Պայմանագրում նշված է, որ գնման առարկա է հանդիսանում թվով 67 «Վոլվո» մակնիշի մեքենա։ Մեկ մեքենայի արժեքը կազմում է 19 մլն 650 հազար ՀՀ դրամ։

Մեքենաները էլեկտրական են վոլվո EX40 մոդելի։

2018 թվականին վարչապետի պաշտոնում հայտնված Նիկոլ Փաշինյանը հետհեղափոխական Հայաստանում խոստանում էր, որ կրճատվելու են ծառայողական մեքենաների թիվը։

Անգամ Փաշինյանի մոտ նախարար աշխատողները լուսանկարներ էին հրապարակում, թե ինչպես են օգտվում հանրային տրանսպորտից։

Փաստորեն, «կեցցե հեծանիվը» կարգախոսով առաջնորդվող Փաշինյանի և նրա թիմակիցների ծառայողական ավտոպարկը ոչ միայն չի պակասում, այլ նաև ավելանում են գերթանկարժեք ավտոմեքենաներով։

Հիշեցնենք, որ վերջերս էլեկտրական ավտոմեքենաներ էին ձեռք բերել պետական գույքի կառավարման կոմիտեն, քննչական կոմիտեն»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին